Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի
![]() 222 Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 17:20 Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի Հակակոռուպցիոն դատարանում։ Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ |

Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից
4619:48
«Ոնց որ մոռացել եք 35 տարի այս նույն օրը հայաթափված Գետաշենը, մոռանալու եք Ստեփանակերտը». Արթուր Ղազարյան
8419:24
«ՔՊ-ից ազատագրվելը քաղաքակրթական հարց է»․ Հովհաննես Իշխանյան
8218:54
«ՀՀ ղեկավարն ուղիղ եթերում արդարացնում է ադրբեջանական վանդալիզմը»․ Նարեկ Գալստյան
9918:48
Մերցը Իրանին խորհուրդ է տալիս ժամանակ չձգել
10518:47
«Արծվաշենը և Լեռնային Ղարաբաղը նույնացնելը քաղաքականորեն վտանգավոր է»․ Սուրեն Սուրենյանց
8918:30
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար
13618:12
«Փաշինյանն այսքան մեդալ կունենար, եթե Ալիևի երազանքների ցուցակի կատարումը լիներ սպորտաձև»․ Տաթևիկ Հայրապետյան
9417:48
