Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
166
Այսօր, 09:30

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է․ «Ապրիլի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Թումանյանի, Անիի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով»։