Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Գյումրին ՔՊ չի ընտրելու. «Հրապարակ»

Գյումրին ՔՊ չի ընտրելու. «Հրապարակ»
150
Այսօր, 09:24

«Հրապարակ»-ը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որոշ տեղեկություններով, «վիզ է դրել»՝ Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։
Չնայած նախորդ ընտրություններում նա աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 7-ին նրա թիմը գործելու է Սամվել Կարապետյանի համար։

Ղուկասյանի փեսան, որն այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները և Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում․ 25-րդն է։ Վարդան Ղուկասյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հոր մտերիմն է, վերջինս էլ որոշ ժամանակ համայնքապետարանում էր աշխատում։ Դրանից բացի՝ Սամվել Կարապետյանը քաղաքի տոնական միջոցառումներին մեծ աջակցություն է ունենում»:

Մանրամասները՝ թերթի համարում: