Կիրակի, 12 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Վարկած կա, որ դուք Նիկոլ Փաշինյանի պլան Բ-ն եք». հաղորդավարը՝ Հայկ Մարությանին

«Վարկած կա, որ դուք Նիկոլ Փաշինյանի պլան Բ-ն եք». հաղորդավարը՝ Հայկ Մարությանին
221
Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ., 11:06

«Ե՛վ ձեր ներկայացման մեջ, և՛ այստեղ, և՛ մամուլում դուք շատ մեղմ ու կոռեկտ եք արտահայտվում Նիկոլ Փաշինյանի մասին: Ու եթե սուր խոսք է լինում, ուղղված է լինում թիմակիցներից ոմանց... Մի վարկած կա, որ դուք Նիկոլ Փաշինյանի պլան Բ-ն եք, մինչև ինչ-որ մի կետ, երբ դա արդեն իրականությունից կտրվեց: Արյդոք կա նման բան»,- Tete A Tete-ի եթերում դիմելով դերասան, Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանին՝ ասաց հաղորդավարը: Մարությանը նշեց, որ նման բան չկա. «Ես երբեք կարմիր գծեր չեմ անցնում: Նկատեցիք, որ այսօր տարբեր մարդկանց մասին խոսելիս ինձ համար կարևոր է, որ ոչ մի վիրավորանք, անձնական բան չլինի ու եթե սուր խոսք ասեմ, հանրային գործունեության հետ կապված կասեմ: Օրինակ թքագեղձերի մասին խոսեցի, բայց դա հանրային արարքի համար եմ ասել»,- հավելեց Մարությանը: