«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան
![]() 212 Այսօր, 09:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ընդհանրապես, Էրդողան-Մակրոն շփումների մասին լսելիս կամ խոսելիս, միշտ հիշեք 2025 թվականին Ալբանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության այս դրվագն ու Մակրոնի մատը»։ Ավելի վաղ Բադալյանը հետևյալ գրառումն էր կատարել․ «Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը գրառում է արել Իքսում, որում նշել է, թե վերհաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկային: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչի մասին է խոսքը: Եթե չեք պատկերացնում, հարգարժան հետևորդներ, ապա նշեմ՝ խոսքը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի մասին է: Հոկտեմբերի 6-ի Պրահան է այն մեկնակետը, որից սկիզբ է առել Հարավային Կովկասի այն խաղաղության դինամիկան, որին աջակցում է Մակրոնը: Իսկ ինչո՞ւ հոկտեմբերի 6: Ոչ այն պատճառով, որ այդ ժամանակ տեղի ունեցավ քառակողմ հայտնի հանդիպումը: Այդ ժամանակ տեղի է ունեցել մեկ այլ հանդիպում, որը առաջինն էր՝ Էրդողան-Փաշինյան հանդիպում: Ահա, թե ինչու է Մակրոնը Էրդողանի հետ զրույցում «վերհաստատում» աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկային: Այլ կերպ ասած, վերհաստատում է աջակցությունը այն պատկերացումներին, որ ռեգիոնում խաղաղության վերաբերյալ ունի Անկարան: Իսկ Մակրոնը դրան աջակցում է, որովհետև այսօր շատ ավելի մեծ կարիք ունի Մերձավոր Արևելքում, որտեղ ունի Թուրքիայի օգնության կարիքը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում առկա անհամաձայնությունները վերաբերում էին Թեհրանի պահանջներին». #Axios
2910:42
Ամերիկյան պատվիրակությունը՝ Վենսի գլխավորությամբ, լքել է Իսլամաբադը
9010:28
«Մենք համաձայնության չենք հասել». Վենս (տեսանյութ)
8710:21
«Իրանը «ամենախիստ ձևով» կկանխի ռազմանավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ». ԻՀՊԿ
15009:45
Իսլամաբադում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
15309:28
«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
20809:06
«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
26901:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
22300:06
