«Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացման ճանապարհին է»․ Արամ Վարդևանյան
![]() 439 Շաբաթ, 11 ապրիլի, 2026 թ., 23:00 «Այս օրերին մենք դատարանից ստացանք համապատասխան որոշում, որ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ դատական առաջին նիստը կայանալու է ապրիլի 15-ին ժամը 10.30-ին»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի կազմակերպած քայլերթից հետո լրագրողներին հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Եթե ունենանք հնարավորություն, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը վերացվի, մենք կունենանք քաղաքական հնարավորություն Սամվել Կարապետյանի կողմից մասնացելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի ձևավորմանը։ Մենք նախապես հայտարարել էինք, որ այսօր դաշինքի ամբողջական ցուցակն է ներկայացվելու, բայց քանի որ դրան հաջորդեց այն իրադարձությունը, որ ապրիլի 15-ին դատական նիստ ենք ունենալու․․․, և քանի դեռ ժամանակ կա, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակները պետք է մինչև ապրիլի 23-ը ներկայացվեն, իսկապես հույս ունենք, որ այդ հնարավորությունից կկարողանանք օգտվել։ Այդ իսկ պատճառով այսօր ամբողջական ցուցակի վերաբերյալ տվյալները չներկայացվեցին հանրությանը»,- նշեց Վարդևանյանը։ «Նվազագույն իրավական երաշխիքի գործարկման պայմաններում՝ տնային կալանքը րոպե շուտ պետք է վերացվի, առհասարակ այս քրեական վարույթը պետք է դադարեցվի, բայց քաղաքական հետապնդումն այնպիսի հրեշավոր կենդանի է, որ այդքան հեշտ չի ստացվում դրա դադարեցումը, բայց առնվազն տնային կալանքը պետք է վերացվի։ Եթե չի վերացվում, ապա եկեք արձանագրենք, որ Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե քայքայված է, այլ ընդհանրապես ոչնչացման ճանապարհին է»,- հավելեց Վարդևանյանը։ |

«Նույնիսկ ԱԺ անցնելով՝ այս ուժը ձայներ է փոշիացնելու». Սամվել Ասլիկյան
18801:06
Էդգար Ղազարյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (տեսանյութ)
312Երեկ, 22:54
«Զորահանդեսից հետո զինվորական տեխնիկան կմնա Տիգրան Մեծի պողոտայի վրա, որպեսզի քաղաքացիները նայելու հնարավորություն ունենան». Նիկոլ Փաշինյան
242Երեկ, 16:54
«Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները». Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
191Երեկ, 12:18
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
379Երեկ, 11:18
«ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր». #Axios
308Երեկ, 09:36
«Ախալքալաք–Կարս երկաթուղին այլևս բաց է ՀՀ-ից արտահանումների և ՀՀ ներմուծումների համար». Նիկոլ Փաշինյան
264Երեկ, 09:12
«Հիբրիդային հարձակում, քաղաքական նոր ճնշումներ. Ի՞նչ անել». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
208Երեկ, 03:06
