«Խաղաղության մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել նման հանցագործությունները»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 34-րդ տարելիցը։
Մարաղայի ջարդերը մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից է՝ կազմակերպված և իրականացված էթնիկ ատելության մթնոլորտում՝ նպատակ ունենալով վերացնել տեղի հայ բնակչությանը։
Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ և իրավապաշտպան Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելել էր գյուղ, սպանված բնակիչների մարմինները ենթարկվել էին անասելի դաժանության՝ անդամահատված, խոշտանգված, այլանդակված և հրկիզված։ Լեդի Քոքսը Մարաղան բնութագրել է որպես «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։
Խաղաղության մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել նման հանցագործությունները․ դրանք հիշելն ու դատապարտելը ոչ միայն պատմական պարտք է, այլ նաև ապագայի անվտանգության նախապայման։ Մոռացությունը դառնում է հող նոր հանցագործությունների համար։
Հիշում ենք և խնկարկում Մարաղայի կոտորածի անմեղ զոհերի հիշատակը»։

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4509:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
5209:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
5609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13400:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
212Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
128Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
226Երեկ, 22:37