«Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ: Քաղաքական էլիտայի ճգնաժամի հետևանքն այն է, որ երկրի ու հասարակության առջև եղած մարտահրավերները չեն լուծվում, ավելին, դրանք գնալով խորանում են:
Ըստ էլիտաների մասին տեսության հիմնադիրներից մեկի՝ իտալացի Վիլֆրեդո Պարետայի «էլիտաների շրջանառության» սկզբունքի, դեգրադացիան սկսվում է, երբ
- էլիտայի ներսում մրցակցությունը բացակայում է, հետևապես, տեղի է ունենում բացասական ընտրություն՝ ըստ հավատարմության, որի պատճառով ընկնում է մասնագիտական մակարդակը:
Արդյունքում իրականության կորուստ է տեղի ունենում
• էլիտան դադարում է հասկանալ հասարակությանը
• ապրում է «տեղեկատվական պղպջակում»
Հետևանքներ
• իշխանությունն օգտագործվում է անձնական շահերի համար
• պետությունը վերածվում է ռեսուրսի
• սոցիալական լարվածությունը խորանում է
• անհավասարությունն աճում է
• ընկնում է վստահությունն պետական ու քաղաքական ինստիտուտների հանդեպ
• աճում է ցինիզմը, դժգոհություններն ու ապատիան
Հասարակության արձագանքը
• հասարակությունը սկսում է փնտրել «հակաէլիտա»
• առաջ են գալիս ռադիկալ առաջնորդներ
2018-ին մարդիկ ռադիկալ առաջնորդներ էին որոնում ու՝ գտան:
2018-ին իշխանության եկած հակաէլիտան ավելի խորացրեց իրավիճակը և հիմա նույնությամբ, բայց ավելի ծայրահեղ հետևանքներով, կրկնվում է այն ամենն, ինչը կար մինչ 2018-ը:
Հիմա նորից ռադիկալ առաջնորդների փնտրտուք կա»:

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4509:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
5209:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
5609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13400:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
212Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
128Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
226Երեկ, 22:37