«Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր»․ ՆԳՆ

Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր
Ապրիլի 6-ին՝ ժամը 23․23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տվեց հաղորդում, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33 578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբարության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի վրա առկա է «հուշանվեր» գրառումը և այն վերադարձրել է մյուս տղային, որը, սակայն, առանց պատվերի գումարը վճարելու նույնպես հեռացել է։
Եվս մի օտարերկրացի էլ հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ գիշերվա ժամը 2․37-ին, պատվեր ստանալով՝ 33 295 դրամի քաղցրավենիք է առաքել Թադևոսյան փողոց, որտեղ մոտեցել է մի անձ և պատվերի համար տվել երկու հատ 20 հազարանոց՝ կրկին «հուշանվեր» գրառմամբ։
Ապրիլի 7-ին՝ ժամը 17-ին, Շենգավիթի բաժնում ստացվել է հաղորդում, որ ժամը 16․34-ի սահմաններում ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ քսանհազարանոց։ Այս դեպքում առաքիչն ուշ էր նկատել կեղծիքը, վերադարձրել էր յոթ հազար դրամ մանրը և հեռացել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Շենգավիթի համայնքային ոստիկանների վարկածն այն էր, որ երեք դեպքում էլ «հուշանվեր» թղթադրամներով խարդախությունները կատարել է նույն անձը․ վարկածը հաստատվեց։
Պարզվեց, որ խարդախություններն իրականացրել է Մանթաշյան փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։
Ապրիլի 8-ի առավոտյան ժամը 8-ին Մանթաշյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքները։
Նրա խուզարկությամբ, ի թիվս այլ թղթադրամների, հայտնաբերվեց նաև «հուշանվեր» գրառմամբ երկու քսանհազարանոց։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

«Փաշինյանի կառավարման 8 տարիների արդյունքները»․ Հայկ Մարության
5911:36
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
7210:06
«Մեկ տարի առաջ ՀՀ հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ»․ Ռուբեն Մելիքյան
5809:48
ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետած երիտասարդի գործով նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»
6409:12
«Ինչո՞ւ դրանց կիրառումը չցուցադրվեց հենց զորահանդեսի ժամանակ». Հակոբ Բադալյան
8109:00
Գյուղացիները բարձրաձայնում են գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների մասին
120Երեկ, 21:06
«Էս ուր ենք հասել». Տիգրան Վարդանյան
125Երեկ, 16:48
«Արգելված պեյզաժ է. հուսանք՝ հետևանք չի ունենա». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
144Երեկ, 15:12