«5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է
Վաղարշապատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի Իշխան Հարությունյանի անվան փողոցը, որը ասֆալտապատվել էր ընդամենը 5 ամիս առաջ, արդեն խորը ճաքեր է տվել։ Այնպիսի տպավորություն է, ասես 10 բալանոց երկրաշարժ է եղել։
Նշված և մի շարք այլ փողոցների ասֆալտապատման աշխատանքները սկսվեցին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ակտիվ քարոզարշավի ֆոնին։ Ստացվում է, որ նախընտրական շրջանում իշխանությունը փորձում է արագ, բայց անորակ աշխատանքներով «կերակրել» հանրությանը՝ ընտրողների վստահությունը շահելու համար, որի հետևանքները քաղաքացիները կրում են արդեն ընտրություններից հետո։
«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում շահումյանցիները նշում են, որ ճանապարհը շատ արագ է վնասվել, եւ դժվարանում են հավատալ, որ աշխատանքները կատարվել են ընդամենը մի քանի ամիս առաջ։
«Իշխանություն» լրատվականը Շահումյան բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ Ի. Հարությունյան փողոցի եւ Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարահատվածի ասֆալտապատման, ինչպես նաև մայթի կառուցման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Աշխատանքների մասին տեսանյութ եւ գրառում է կատարվել 2025թ․ նոյեմբերի 28-ին»:

«Պատմական հիշողությունը պահպանելն ազգային պարտավորություն է»․ Մհեր Մելքոնյան
3900:24
«Կարո՞ղ ես Ալիևին ասել՝ գլուխդ պատին ես տվել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
92Երեկ, 16:48
«Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան
110Երեկ, 16:18
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
106Երեկ, 15:42
«Փաշինյանը վախկոտ, իրենից ոչինչ չներկայացնող, ժամանակավոր տեղապահ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
100Երեկ, 15:24
«Քարոզարշավ է անում և ասում՝ շատ չուշացնեք»․ Կարինե Հարությունյան
104Երեկ, 15:12
«Բոլորին դեմ եմ»-ը «Դիվան քշելու» քաղաքական ակցիա է իրականացրել (տեսանյութ)
82Երեկ, 15:00
«Պետք է ազատվենք էդ չարիքից, բնության սխալից»․ քաղաքացի (տեսանյութ)
81Երեկ, 14:12