Բարձրագույն լիգայում առաջին անգամ տղամարդկանց ֆուտբոլային ակումբը կին է գլխավորել

34-ամյա Մարի-Լուիզ Էթը նշանակվել է Բեռլինի «Յունիոն Բեռլին»-ի գլխավոր մարզիչ։ Նա իր դեբյուտը կնշի հաջորդ շաբաթ։
«Յունիոն»-ը հայտարարել է, որ Մարի-Լուիզ Էթը թիմի հետ կաշխատի՝ որպես ժամանակավոր գլխավոր մարզիչ մինչև մրցաշրջանի ավարտը։
Էթը փոխարինում է 54-ամյա Շտեֆեն Բաումգարտին, որը թիմը ղեկավարում է այս տարվա հունվարից։ Մարի-Լուիզ Էթը նախկինում աշխատել է «Յունիոնի» երիտասարդական թիմում։
«Յունիոն»-ի առաջին խաղը Մարի-Լուիզ»-ի գլխավորությամբ կանցկացվի ապրիլի 18-ին՝ «Վոլֆսբուրգ»-ի դեմ։ Գերմանիայի առաջնության ավարտին մնացել է հինգ տուր, իսկ «Յունիոն»-ը ներկայում զբաղեցնում է 11-րդ տեղը։
Մարզչական կարիերան սկսելուց առաջ Էթը խաղացել է գերմանական ակումբներում և Գերմանիայի երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականի ամռանը նա ամուսնացել է նիգերիացի ֆուտբոլիստ և մարզիչ Բենջամին Էթի հետ։
Նախկինում կանայք չէին աշխատել՝ որպես գլխավոր մարզիչներ տղամարդկանց թիմերում լավագույն 5 առաջնություններում (Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա):

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
1409:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
3109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
3408:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13000:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
208Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
126Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
220Երեկ, 22:37