Թրամփը հայտարարել է «ԱԹՍ-ներ հալեցնող» ամերիկյան նոր զենքի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անօդաչու թռչող սարքեր «հալեցնելու» ունակ նոր հակադրոնային զենքի մշակման մասին: Clash Report-ը մեջբերում է ամերիկացի առաջնորդի խոսքերն իր Telegram ալիքում:
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ի զինված ուժերն ունեն անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու նոր սարքավորումներ, որոնք նրանք անվանում են «համակարգչային փամփուշտներ»:
«Բացի այդ, լազերները հալեցնում են անօդաչու թռչող սարքը... դա բավականին հետաքրքիր է տեսնել», - հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Հունվարի վերջին Թրամփը պարծենում էր «Դիսկոմբոբուլյատոր» անվամբ զենքով, որը, ենթադրաբար, ԱՄՆ-ի ուժերն օգտագործել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու համար: Նա պնդում էր, որ այս զենքը ճնշում է օդային պաշտպանությունը և նաև թուլություն ու սրտխառնոց է պատճառում քաղաքական գործչի անվտանգության աշխատակիցներին: Թրամփը հավելել է, որ ինքն է հորինել «Դիսկոմբոբուլյատոր» անվանումը: Փենթագոնը հրաժարվել է մեկնաբանել Սպիտակ տան հայտարարությունները:

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
1409:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
3109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
3408:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13000:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
208Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
126Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
220Երեկ, 22:37