Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մադյարի նման պոպուլիստն անելու է ճիշտ հակառակը». Արշալույս Մղդեսյան

«Մադյարի նման պոպուլիստն անելու է ճիշտ հակառակը». Արշալույս Մղդեսյան
276
Երեկ, 00:18

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր է, չէ՞... Ես կասեի՝ անսահման հետաքրքիր է, թե Հայաստանում իշխանական և ընդդիմադիր շրջանակներն ինչպես են մեկնաբանում Հունգարիայում Վիկտոր Օրբանի պարտությունը։ Երկուսն էլ դրանում իրենց «հաղթանակն» են տեսնում:
Մի կողմի համար պարտվել է Պուտինի ու Ալիևի դաշնակիցը, և դա, ըստ նրանց, հրաշալի լուր է Հայաստանի համար: Մյուսների համար պարտվել է Թրամփի ու Վենսի դաշնակիցը, ինչն էլի՛, այս մի թևի կարծիքով, հրաշալի լուր է Հայաստանի համար: Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ հարմար է իրեն կամ իր տվյալ պահի քաղաքական ճաշակին:
Մի՛ վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք.
Բայց... Ես խիստ կասկածում եմ, որ Մադյարի նման (եվրոպամետ) պոպուլիստը, որը նախկինում եվրոսկեպտիկ Օրբանի դաշնակիցն էր, հաղթելուց հետո արտաքին քաղաքական հարցերում անելու է ճիշտ հակառակը:
Դժվար թե նա, օրինակ, անտեսի հունգարացիների մի ստվար հատվածի կարծիքն ու ամբողջապես, բծախնդրորեն հետևի Ուկրաինային աջակցելու՝ Բրյուսելի գծին: Կամ մյուս կողմից՝ անտեսելով Բաքվի կարծիքը, միանշանակ կողմ լինի Հայաստանին ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցությանը (այդ թվում՝ պաշտպանական):
Ի վերջո, հրաժարվելո՞ւ է նա ռուսական ու ադրբեջանական էներգառեսուրսներից։ Կասկածելի է։ Եթե անգամ հրաժարվի, օրինակ՝ ռուսական էներգակիրներից, ապա Բրյուսելից ուզելու է «կոմպենսացիա»»: