Նիկոլ Փաշինյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր
![]() 207 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ., 18:24 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ բոլոր մակարդակներում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մեծապես գնահատելի է։ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ այսօր Հայաստանում նկատվում է անդորր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով, Ժիլբեր-Լյուկ Դըվինազն ընդգծել է վարչապետ Փաշինյանի դերը և քայլերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և այլն։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների։ |

«Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ուղին է ընտրել»․ Մեդվեդև
1111:00
«ԱՄՆ-ն կա՛մ լավ գործարք կկնքի Իրանի հետ, կա՛մ կգործի այլ ճանապարհով»․ Ռուբիո
14310:08
«ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը նախատեսում է հրադադարի ժամկետի 60-օրյա երկարաձգում». #WP
16209:06
«Նույնիսկ ԱԺ անցնելով՝ այս ուժը ձայներ է փոշիացնելու». Սամվել Ասլիկյան
20701:06
Էդգար Ղազարյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (տեսանյութ)
392Երեկ, 22:54
«Զորահանդեսից հետո զինվորական տեխնիկան կմնա Տիգրան Մեծի պողոտայի վրա, որպեսզի քաղաքացիները նայելու հնարավորություն ունենան». Նիկոլ Փաշինյան
260Երեկ, 16:54
«Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները». Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
196Երեկ, 12:18
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
392Երեկ, 11:18
