Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել է «Ծխախոտի և վեյփերի արտադրանքի մասին» օրենքը, որն արգելում է ծխախոտի վաճառքը 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց, հաղորդում է The Independent-ը։ Առողջապահության նախարարության կողմից մշակված օրինագիծը ուժի մեջ կմտնի Չարլզ III թագավորի կողմից ստորագրվելուց հետո։
Օրենքի նպատակն է՝ ստեղծել ծխից զերծ սերունդ։ Այն ամբողջությամբ վերացնում է ծխախոտային արտադրանքի և էլեկտրոնային սիգարետների հասանելիությունը այն քաղաքացիների համար, ովքեր օրինագծի՝ ուժի մեջ մտնելու պահին կլինեն 17 տարեկան կամ ավելի փոքր։ Փաստաթուղթը նաև նախարարներին կտա նոր լիազորություններ՝ կարգավորելու ծխախոտի, վեյփերի և նիկոտինային արտադրանքի ոլորտը, ներառյալ համերի և փաթեթավորման վերահսկողությունը։ Առողջապահության և սոցիալական խնամքի նախարար Գիլան Մերոնը օրենքը որակել է որպես «պատմական» և «սերնդի ընթացքում ամենամեծ հանրային առողջապահության միջամտությունը»։ Նա կարծում է, որ որոշումը կփրկի բազմաթիվ կյանքեր։ Երբ նրան հարցրել են արգելքի ազդեցության մասին բիզնեսի վրա, պաշտոնյան նշել է կառավարության համագործակցությունը մանրածախ առևտրականների հետ՝ հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար։ Նախկինում Մեծ Բրիտանիան սահմանափակումներ էր մտցրել ծխախոտի գովազդի վրա և բարձրացրել էր ծխախոտ գնելու տարիքային սահմանը։
Նախկինում Մալդիվները ևս ցմահ արգելք էին մտցրել ծխելու համար։ Սահմանափակումները վերաբերում են 2007 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված բոլոր անձանց։

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
16403:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
8202:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
9102:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
9302:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
8101:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
6501:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
7001:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
7901:30