Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«ՀՀ ղեկավարությունն ինչո՞ւ չի արձագանքել». Զախարովան՝ Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացման մասին

«ՀՀ ղեկավարությունն ինչո՞ւ չի արձագանքել». Զախարովան՝ Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացման մասին
206
Այսօր, 18:06

«Հուշարձանների դեմ պատերազմը անընդունելի է, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում»,- չեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են 2 հայկական եկեղեցի, ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը «բոլորից լավ» գիտի, թե ինչ է նշանակում, երբ ոչնչացվում են համատեղ մշակույթի և պատմության հետ կապված հուշարձաններ։ «Մենք կրկնակի չափանիշներ չունենք. դա չի կարելի անել ոչ մի տեղ»,- ընդգծել է նա։

Զախարովան ուշադրություն է հրավիրել պաշտոնական Երևանի արձագանքի բացակայության վրա՝ առաջարկելով լրագրողին հարցն ուղղել առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը։ «Շատ լավ կլիներ նման հարցեր տալ առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը, ինչո՞ւ նրանք չեն արձագանքել»,- ասել է նա՝ հիշեցնելով նաև Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև 2020-2022թթ․ եռակողմ համաձայնագրերը, որոնք նախատեսում են մարդասիրական հաշտեցման ուղի, ներառյալ կալանավորվածների եւ փախստականների վերադարձը։ Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ է օգնել նման հարցերի լուծմանը, եթե նման խնդրանք լինի։

«ՀՀ ղեկավարությունն ինչո՞ւ չի արձագանքել». Զախարովան՝ Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացման մասին