Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Իշխանության գործունեությունը բացարձակապես հակապետական և հակահայկական է»․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանության գործունեությունը բացարձակապես հակապետական և հակահայկական է»․ Տիգրան Աբրահամյան
126
Այսօր, 17:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանյան իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային է։
Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր սովորական կհամարեն հայկական հոգևոր և մշակութային կոթողների ոչնչացումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա։
Թշնամական քաղաքականության ընդունումն ու իրացումը գործող իշխանության համոզմունքների և արժեհամակարգի հետ ներդաշնակ են, իսկ նրա գործունեությունը բացարձակապես հակապետական և հակահայկական է»: