«Ազգովի պետք է պահանջենք հայ գերիների վերադարձ»․ Գևորգ Սուջյան
![]() 138 Այսօր, 17:42 «Ցեղասպանության նման մի բան է այն, որ բռնի տեղահանվեցին մեր արցախցի հայրենակիցները․ դա անընդունելի է»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։ Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին՝ նա հայտնել է, որ լուրջ մտահոգություններ ունի՝ կապված նրանց առողջական վիճակի հետ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի վերահսկել գերիների առողջական վիճակը։ «Այնտեղ բժշկական միջամտությունը զրո մակարդակի վրա է։ Երեկոյան ժամը վեցից հետո առհասարակ բժշկություն չկա, նույնիսկ մի բուժքույր չկա։ Եթե մեկի հետ մի բան պատահի, ոչ մի բժշկական միջամտություն չի լինելու, կարող է մահանալ»,- ասաց նա։ «Ինձ անօրինական բռնել են ու անօրինաբար դատել են։ Հենց դա է, որ պետք է ապացուցվի, որ անօրինական գործողություններով են առաջնորդվում Ադրբեջանի ղեկավարները»,- նշեց Սուջյանը՝ հավելելով, որ ազգովի պետք է պահանջել հայ գերիների վերադարձ։ |

«Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
2219:12
«Երկու տասնամյակ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
6219:00
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր կայքից հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը (լուսանկար)
6418:42
«Խոր ցավով ենք հիշում ողբերգության զոհերին»․ Լիբանանի նախագահ
10318:36
Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
8918:24
«ՀՀ ղեկավարությունն ինչո՞ւ չի արձագանքել». Զախարովան՝ Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացման մասին (տեսանյութ)
17118:06
«Ղարաբաղում տեսանք ցեղասպանության շարունակությունը՝ այլ ձևով․ հիմա նաև Սյունիքի հարցն է դրված»․ Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)
16118:00
«Ազգովի պետք է պահանջենք հայ գերիների վերադարձ»․ Գևորգ Սուջյան (տեսանյութ)
13517:42
