Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
![]() 128 Այսօր, 18:24 Մարսելում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացված միջոցառման վերաբերյալ տեսանյութ է տարածվել Ֆրանսիայի կառավարության X-ի միկրոբլոգում։ Արարողության ընթացքում Ֆրանսիայի վարչապետը հանդես է եկել ելույթով՝ խոսելով Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 հայերի, ինչպես նաև Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի մասին, որոնք իրենց ապաստանն ու հայրենիքն են գտել Ֆրանսիայում՝ մասնավորապես Մարսելում և ֆրանսիական այլ քաղաքներում՝ կարողանալով պահպանել սեփական մշակույթը, լեզուն և ավանդույթները։ Նա նաև հիշեցրել է 20-րդ դարի սկզբի ֆրանսիացի գործիչների՝ քաղաքական հասարակական գործիչ Ժան Ժորեսի, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոյի, գրող, ակադեմիկոս Անատոլ Ֆրանսի, ինչպես նաև այլ գործիչների հայտարարությունները հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության ղեկավարության իրագործած ոճրագործության վերաբերյալ։
|

«ՀՀ-ն պետք է սատար կանգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6019:36
«Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
9619:12
«Երկու տասնամյակ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11819:00
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր կայքից հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը (լուսանկար)
9518:42
«Խոր ցավով ենք հիշում ողբերգության զոհերին»․ Լիբանանի նախագահ
13918:36
Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
11018:24
«ՀՀ ղեկավարությունն ինչո՞ւ չի արձագանքել». Զախարովան՝ Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացման մասին (տեսանյութ)
20618:06
«Ղարաբաղում տեսանք ցեղասպանության շարունակությունը՝ այլ ձևով․ հիմա նաև Սյունիքի հարցն է դրված»․ Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)
19318:00
