«Ղարաբաղում տեսանք ցեղասպանության շարունակությունը՝ այլ ձևով․ հիմա նաև Սյունիքի հարցն է դրված»․ Վաղարշակ Հարությունյան
![]() 195 Այսօր, 18:00 «Ցեղասպանությունը փաստ է, փաստ է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ նաև 30-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նեց Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, դա ցեղասպանության շարունակությունն էր՝ այլ ձևով․․․ Օսմանյան Թուրքիան ցեղասպանության ժամանակ ուզում էր ստեղծել միատարր պետություն, որը տեղավորվում էր պանթուրքիզմի գաղափարի մեջ։ Հիմա մենք Ղարաբաղում տեսանք նույն գաղափարի շարունակությունը, բայց այլ ձևով․ հիմա նաև դրված է Սյունիքի հարցը։ Այնպես որ, մոռանալ Ցեղասպանությունը, որը շարունակվում է, հնարավոր չէ և դա չի ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Հարությունյանը։ |

«ՀՀ-ն պետք է սատար կանգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6019:36
«Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
9619:12
«Երկու տասնամյակ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11819:00
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր կայքից հեռացրել է կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը (լուսանկար)
9518:42
«Խոր ցավով ենք հիշում ողբերգության զոհերին»․ Լիբանանի նախագահ
13918:36
Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
11018:24
«ՀՀ ղեկավարությունն ինչո՞ւ չի արձագանքել». Զախարովան՝ Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացման մասին (տեսանյութ)
20618:06
«Ղարաբաղում տեսանք ցեղասպանության շարունակությունը՝ այլ ձևով․ հիմա նաև Սյունիքի հարցն է դրված»․ Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)
19318:00
