Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հերիք է խոսեք ՀՀԿ-ից. կպեք ձեր գործերին»․ Էդուարդ Շարմազանով

«Հերիք է խոսեք ՀՀԿ-ից. կպեք ձեր գործերին»․ Էդուարդ Շարմազանով
104
Այսօր, 09:36

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրապետական կուսակցության անդամ լինելը պատիվ է ու հերիք է եթերներում ամեն առիթով Հանրապետականի անունը տաք։
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նախարար ու փոխնախարար եղած ժամանակ խոսեիք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ կապ չունենալու մասին, բա ասեիք էն ժամանակ, զադերժկան ինչո՞ւմն էր։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օդից վարչապետ չի դարձել, նրան վարչապետ նշանակել է նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն. հետևաբար նրա ցանկացած նշանակում՝ ՀՀԿ-ի նշանակումն էր։
Սերժ Սարգսյանի հետ նկարվելու համար շատ-շատերը հերթ կկանգնեին, հիմա եկել նկարվելն «այիբ» եք սարքե՞լ։
Նենց մի արեք էլի, որ մարդ փոշմանի ժամանակին ԱԺ-ում ձեզ պաշտպանելու համար։
Նիկոլի դեմ պայքարեք, եթե կարող եք։
Հերիք է խոսեք ՀՀԿ-ից, կպեք ձեր գործերին»։