«Ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղի հայերին բերեք ստեղ ու ցույցի մատերիալ սարքեք». Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով ընդդիմադիրների ելույթներին, ասաց. «Ասում եք՝ էն տարածքներով ա Ադրբեջանն առաջ եկել, որ ՀՀ բանակի պատասխանատվության տա՞կ էր, էդ հղում եք անում ձեր խմբակցության ղեկավարի խոսքերի՞ն: Բա ինքը խի՞ չի ասում՝ իրա տղեն էդ գծում ի՞նչ պատասխանատվություն ա ունեցել: Էդ ի՞նչ տանկային գունդ ա եղել, որի հրամանատարն իրա տղեն ա եղել, որ տարօրինակ վիրավորում ա ստացել ու գնացել՝ թողնելով զորքը: Խի՞ չի պատմում...
Պարոն Խաչատրյանն ասում է՝ անցյալի հետագիծը պրոյեկտենք ապագայի վրա, բա պրոյեկտենք: Ասել ենք՝ պետք է նշաձողը իջեցնել, որպեսզի հայերը կարողանան մնալ Ղարաբաղում, ասել եք՝ թուրք, դավաճան, ասում էինք՝ գնացեք Սոֆիա բանակցությունների Ղարաբաղի իշխանություններին, դուք, ձեր թիմով ամեն ինչ արել եք, որ չգնան Սոֆիա: Ասել ենք՝ եկեք դեմարկացիա ու դելիմիտացիա անենք Ադրբեջանի հետ, միտինգ եք արել, թե սա կործանում է, այսինքն՝ ձեր անցյալի հետագիծը նայելով ստացվում է՝ ի՞նչ: Գալու եք ասելու եք, որ տարածքների դեմարկացիան ու դելիմիտացիան չարիք է, պետք է կանգնեցնեք, պետք է Ղարաբաղը հետ բերել և ուրիշների որդիների կյանքի գնով գնալու եք Ղարաբաղը հետ բերելու գործընթացին...»:

«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (տեսանյութ)
4919:54
«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
7119:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
8018:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
8418:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
14318:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
6917:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
7817:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
9317:12