Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի 

Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի 
45
Այսօր, 20:12

Ավելի քան վեց տարի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար, իսկ ավելի քան վեց տարի ազատ տեղաշարժի իրավունքի խախտման փոխհատուցելու պահանջը դատարանը մերժել է։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։

Դատարանը հաստատված է համարել, որ Դավիթ Գրիգորյանը կրել է ոչ նյութական վնաս, ինչի փոխհատուցման համար գնահատված չափը՝ 6 մլն դրամ՝ ողջամիտ, ուստի, դատարանն այդ մասով հայցը բավարարել է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։