Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
37
Այսօր, 19:54

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․

«ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունն իշխանության այն գործելոճի մեջ է, որ սիրում են մարդկանց վարկաբեկել առանց դատարանի որոշման։ Արսեն Գևորգյանին կալանավորելուց մի քանի օր անց տարբեր պաշտոնյաներ սկսկեցին նրան մեղադրել ընտրակաշառք բաժանելու համար։ Եվ մարդը, ով երբեք քաղաքականության մեջ չի եղել, շատ ճնշված կզգա, մտածմունքների մեջ կլինի․․․ Նա կենսուրախ մարդ էր, մտել է բերդ առողջ, և մի քանի քանի շաբաթվա ընթացքում մեզ հանձնել են մարդուն՝ անշնչացած։

Սա նշանակում է, որ իշխանությունն իր քաղաքական փոքր շահի համար մարդու վարկաբեկման պրոցես էր իրականացնում, որի էֆեկտը շատ վատ է։ Այդ գործելոճը պետք է վերացվի։ «Հանցագործ» էին էլի գտել, տարան առողջ մարդուն, 3 շաբաթվա մեջ այդպես հանձնեցին ընտանիքին, մեզ․․․

Տեսե՞լ եք՝ ի՞նչ վիճակ է ՔԿՀ-ներում։ Մարդը ինֆարկտ է ստացել, բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է միջմկանային սրսկում արել՝ ցավազրկող է ներարկել․․․ Պետք է կարգավորվեն ՔԿՀ-ների պայմանները և քաղաքական էթիկետը։ Մարդուն՝ առանց մեղքի, չի կարելի ենթարկել վարկաբեկման»։