«Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները»․ Ալեն Սիմոնյան

«Չեք կարծո՞ւմ, որ ձեր հայտարարությունը, թե մենք այնպիսի երկիր չենք, որ Բելառուսի նման կառավարվենք, կարող է վատացնել երկու երկրների հարաբերությունները»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Ես կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելը և էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները այդ երկրի հետ։ Քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է, ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեք են, մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք մի քիչ այլ ճանապարհ են ընտրել»,- պատասխանեց ԱԺ նախագահը։
Լրագրողի հարցին, թե չի՞ ափսոսում իր հայտարարության համար, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչն եմ ափսոսում, ուզում եմ հասկանալ։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական և մնացած բոլոր առումներով բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի և ինձ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»։

«Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է»․ Արթուր Խաչատրյան
3713:54
«Վստա՞հ ենք, որ ՀՀ գործող իշխանությունները անվերադարձ շրջադարձ են արել»․ Թաթուլ Հակոբյան
3513:12
«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, բայց ոչ մեր շահերի հաշվին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
4912:24
«Դու պետք է գնաս ընտրության, որ երկիրն ազատագրվի այս թյուրիմացություններից»․ Մարգարիտ Եսայան
5111:48
«ՀՀ-ի հյուսիսային դարպասում ևս ապրում է հույսը՝ ունենալու անվտանգ, արդար երկիր»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
5511:36
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններում հաղթել»․ Ոսկան Սարգսյան
6611:24
«ՀՀ-ն պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը TRIPP-ի բոլոր գոտիների նկատմամբ» . Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5111:19
«Հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում տեղեկատվական դաշտում»․ Դավիթ Անանյան
7110:48