Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է»․ Արթուր Խաչատրյան

«Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է»․ Արթուր Խաչատրյան
36
Այսօր, 13:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է․․․
ՍՈՒՏ 1. Ինքը բազմաթիվ անգամներ հայտարարել է, թե Քի Վեսթի գործընթացի շրջանակներում Հայաստանը համաձայնվել էր Մեղրին Արցախով փոխանակելու տարբերակի հետ։ Սակայն, ոչ փաշինյանը, ոչ էլ որևէ ՔՊ-ական, (կամ լևոնական, ովքեր առաջինն էին սկսել տիրաժավորել այդ սուտը) որևէ ապացույց չի ներկայացրել։ Քի Վեսթի փաստաթուղթը հրապարակելու փոխարեն Նիկոլը հրապարակեց ․․․․․ իր սեփական հոդվածը։ ՉԿԱ նման փաստ, ՉԿԱ։ Եթե լիներ, ամերիացիները, ֆրանսիացիները, ադրբեջանցիները նիկոլին այդ թուղթը կտային, եթե իրոք պարզվեր, որ հենց այդ թուղթն է ԱԳՆ-ից անհետացել։ ՉԿԱ, ՆԻԽՏ։
ՍՈՒՏ 2. Ասում է․ «Եթե Ղարաբաղը վերցնում ենք, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է»։ Չէ՛, չի նշանակում։ Կարող ես վերցնել այն ինչ որ քոնն էր, բայց դիմացինդ խլել էր։ Բայց, լեզվաբանության մեջ չմտնենք․ «վերցնել» բառն ինքն է օգտագործում։ Մենք միշտ ասել ենք. «Ադրբեջանը ՃԱՆԱՉՈՒՄ Է Արցախը և Լաչինի միջանցքը որպես Հայաստանի մաս»։ ՓԱՍՏԱՑԻ հայկական Արցախն ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ ճանաչվելու էր Հայաստանի կազմում։ Փոխարենն, Ադրբեջանը ստանալու էր ընդամենը «անխոչնդոտ անցում», անցում Արցախի նկատամբ հավակնություններից հրաժարվելու դիմաց։ Նիկոլն այսօր ադրբեջանցիներին ոչ միայն ավտոմոբիլային անցում է խոստացել, այլև երկաթուղի, գազատար, նավթատար, էլեկտրական և ինտերնետային մալուխներ․․․
ՍՈՒՏ 3․ Եթե Հայաստանը համաձայն էր, Ադրբեջանը համաձայն էր, բա ինչո՞ւ «փոխանակումը» տեղի չունեցավ»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան