Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»
![]() 184 Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ., 09:36 «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս փոփոխություններ են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահին կից պետական ազգային քաղաքականության տարածաշրջանային ասպեկտների և հասարակական ինստիտուտների զարգացման հանձնաժողովի կազմում: Մասնավորաբար, հանձնաժողովի անդամ է ընտրվել Արտյոմ Վարդանյանը: Նա Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ազգությունների հարցերով կոմիտեի փորձագիտական խորհրդի անդամ է, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության վարչության անդամ, Մոսկվայում և տարածաշրջաններում «Ռուսաստանի հայերի միության» նախագահի լիազոր ներկայացուցիչը: Նշենք, որ նշյալ հանձնաժողովի անդամ լինելու համար բավական լուրջ չափանիշներ են գործում, այդ թվում՝ իր համայնքում հեղինակությունը, փորձագիտական գիտելիքները, գործնական փորձառությունը և այլն: Ինչ վերաբերում է բուն հանձնաժողովին, ապա այն հետևում է միջէթնիկ հարաբերությունների վիճակին ՌԴ տարբեր մասերում և վերլուծում հնարավոր լարվածության օջախները, համագործակցում է ազգայինմշակութային ինքնավարությունների, կրոնական կազմակերպությունների և ՀԿ-ների հետ, մշակում է մեթոդական օգնություն իշխանություններին միջմշակութային միջոցառումների հետ կապված, դիտարկում են օտարերկրացիների սոցիալական և մշակութային ինտեգրման հարցերը՝ կոնֆլիկտները բացառելու համար, պատրաստում է զեկույցներ, որոնք կարող են հիմք դառնալ նոր օրենքների կամ ՌԴ նախագահի հրամանագրերի համար»: |

«Չինաստանի բանակն աշխարհում երկրորդ ամենահզորն է»․ Ռուբիո (տեսանյութ)
7617:31
«Թրամփը կարող է Իրանի դեմ հաջորդ քայլը ձեռնարկել Չինաստան այցից հետո»․ #Axios
16216:54
Խուզարկում են ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ բերման ենթարկված քաղաքացու տունը
9816:48
«Մոդուլային ատոմակայանում Չեռնոբիլի վթար չի կարող տեղի ունենալ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13916:06
«Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13515:48
Հայհոյանքներ և վեճ՝ ՔՊ քարոզարշավի ժամանակ (տեսանյութ)
14815:24
«Ինչքանո՞վ վստահ լինենք, որ այս իշխանության ձեռք բերած ռազմատեխնիկան միայն սելֆիների համար չէ»․ հարց՝ Արարատ Միրզոյանին
11014:48
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել
23514:31
