«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը Սի Ծինփինի հետ Իրանի վերաբերյալ բանակցությունների մասին․«Մենք քննարկել ենք Իրանի հարցը։ Մեր դիրքորոշումները շատ նման են։ Մենք ցանկանում ենք, որ նեղուցները բաց մնան։ Հիմա մենք դրանք փակում ենք։ Նրանք փակել են, իսկ մենք վերևից ենք փակել, բայց մենք ցանկանում ենք, որ նեղուցները բաց լինեն»։
Եթե Իրանի համառ դիմադրողականությունը չլիներ, հիմա բոլորովին այլ իրավիճակ կլիներ, և դա լավ էին հասկանում Պեկինում։
Իրանը ստիպեց Թրամփին գնալ Պեկին և դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել։
Իրանը այն հանգուցային կետն էր, որից կախված էր տարածաշրջանային անվտանգային ճարտարապետության կոնֆիգուրացիան։
ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև ձևավորվող երկխոսության հնարավորությունը հուշում է, որ նոր աշխարհակարգը իր բովանդակությամբ փոխելու է հետսառըպատերազմյան լիբերալ - իդեալիստական կարգերը տնտեսական պրագմատիզմով և քաղաքական ռեալիզմով։
Իհարկե, եթե ԱՄՆ-ն կամ կողմերից մեկը այլ գաղտնի սցենար չի մշակել ապագայի դերակատարման համար...»:

«Թրամփը հրաժարվել է Իրանին հարվածելու մտադրությունից՝ Կատարի պաշտոնյաների հավաստիացումներից հետո»․ #Politico
2920:31
«Իշխանությունը լուծում է հետընտրական զարգացումները կանխելու խնդիրը»․ Կարեն Հեքիմյան
2820:12
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
3919:24
«Հասնելու են բոլորիդ, էլի լուռ եք մնալո՞ւ»․ Գեղամ Մանուկյան
4918:48
«Նույնիսկ մեկ դեպքը մեզ համար մտահոգության առարկա է»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
7318:24
«ԿԸՀ-ն ամրապնդում է սեփական անկախության նկատմամբ հանրային անվստահությունը»․ Դավիթ Անանյան
3518:12
«Մարդուն իր հայրենիքը սիրելու համար բանտ նստեցրին, սահմանափակեցին գործունեությունը»․ Տիգրան Աբրահամյան
4317:54
«Ժողովրդավարության բաստիոնից ժողովրդավարության պանթեոն՝ մեկ քայլ է»․ Հակոբ Բադալ;յան
4817:42