Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«ՀՀ-ում իրավունքը պետք է գերակայի․ լինելու է համաներում»․ Արամ Վարդևանյան

«ՀՀ-ում իրավունքը պետք է գերակայի․ լինելու է համաներում»․ Արամ Վարդևանյան
246
Ուրբաթ, 15 մայիսի, 2026 թ., 21:24

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ուժեղ Հայաստանում բարեկեցության հարցը լինելու է առաջնային։
Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքները ստանալու են 150,000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստ: Յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը կստանա 2 միլիոն դրամ, իսկ հինգերորդ երեխայի դեպքում՝ բնակարան:
Ուժեղ Հայաստանում ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան