Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է․ «Հրապարակ»
![]() 94 Այսօր, 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Նախընտրական թեժ աժիոտաժի մեջ գտնվող իշխանականներն այս օրերին տագնապալից սպասումներ ունեն ոչ միայն հունիսի 7-ի ընտրություններից, այլև մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից։ Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, լարված իրավիճակ է, որը տեսանելի դարձավ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից և ԵՄ գագաթնաժողովից հետո, որը կայացավ Երևանում՝ մայիսի 4-5-ը: Այդ լարվածության արդյունքում Ռուսաստանը կոշտացրեց իր հռետորաբանությունը և հայ գործարարների արտադրանքի նկատմամբ սանկցիաներ սկսեց կիրառել։ Նախորդ շաբաթ էլ ռուսական կողմը Պուտինի շուրթերով օրակարգ բերեց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության թեման՝ ՀՀ իշխանություններից պահանջելով կողմնորոշվել. կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում՝ հրաժարվելով ԵՄ-ին անդամակցելուց, կա՛մ դուրս եք գալիս, և սկսվում է «փափուկ ապահարզանի» պրոցեսը։ Նա բաց տեքստով հայտարարեց, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»։ ՌԴ-ն, ըստ նրա, կսատարի այն ամենին, ինչը շահավետ է հայ ժողովրդին։ Նույնիսկ առաջարկեց հանրաքվե անել, որ հայ ժողովուրդը որոշի։ Նաև հիշեցրեց, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է․ անցած, նախանցած տարիներին շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 2025-ին եղել է 7 միլիարդ դոլար. «Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, և Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակներում»։ |

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է․ «Հրապարակ»
9209:18
ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել․ «Հրապարակ»
10109:06
«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
25600:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
201Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
254Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
239Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
263Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
166Երեկ, 22:30
