Չորեքշաբթի, 20 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ադրբեջանի զավթողական խոսույթը սերտել են, որ հրամցնեն հայ հանրությանը»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանի զավթողական խոսույթը սերտել են, որ հրամցնեն հայ հանրությանը»․ Տաթևիկ Հայրապետյան
122
Այսօր, 22:30

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2 օր առաջ հոդված էի գրել, որ ներկայիս իշխանությունը 3 տարի, 4 ամիս, 25 օր նվիրել է Ալիևին՝ Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրեր զարգացնելու համար։ Հիմա հասկացա, որ ոչ միայն ժամանակ են նվիրել, այլ նաև այդ ընթացքում Ադրբեջանի զավթողական խոսույթն են սերտել, որ գան ու դա հրամցնեն հայ հանրությանը։
Շատ ուղիղ կասեմ՝ «Քանդենք պետությունը» կուսակցության՝ իշխանության մնալու դեպքում ադրբեջանական հատուկ ջոկատայինների մուտքը ՀՀ՝ դառնալու է շատ իրական:
Գալիք ընտրությունը հստակ ընտրություն է Հայաստանի՝ որպես ազգային պետության, լինել-չլինելու միջև»։