«Այս ամենի նպատակը Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի աջակցությունը Հայաստանի գործող իշխանությանը
Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ։ Սա ամերիկյան քաղաքականության մեջ մինչ Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չէր։
Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու կամ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ աջակցության դեպքում դա անում են նուրբ և անուղղակի ձևով (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը)։
Ի տարբերություն նախկին նախագահների՝ Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր (endorse) ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի։
Ի դեպ, Թրամփը բացեիբաց ասում է այն, ինչ ես ասում էի երեկ։ Այս ամենի նպատակը, ըստ նրա ներկայացման, Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում»։

«Այս ամենի նպատակը Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով»․ Սուրեն Սարգսյան
4513:36
«Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր, հրաշալի հարաբերությունների ձևավորում» ․ Ռուբիո (տեսանյութ)
10912:49
«Բոլոր դեսպանատները մնում են Կիևում, բացի մեկից»․ Կալաս
12412:05
«ԱՄՆ նախագահի գրառումը հարաբերական է»․ Հակոբ Բադալյան
5612:00
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր (լուսանկար)
6111:42
«Փոփոխությունից հետո աջակցություն է հայտնելու նաև Սամվել Կարապետյանին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5511:36
«Մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7311:24
«Միջազգային գործընկերները հրաժարվում էին ՀՀ-ին զենք մատակարարել՝ պատճառաբանելով, թե ՀՀ-ն այն կիրառելու է իր տարածքներից դուրս». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6610:38