Ուրբաթ, 29 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Անդրանիկ Թևանյանը նույնիսկ ՔԿՀ-ից է հաղթում այս իշխանություններին». Արեգնազ Մանուկյան

«Անդրանիկ Թևանյանը նույնիսկ ՔԿՀ-ից է հաղթում այս իշխանություններին». Արեգնազ Մանուկյան
78
Այսօր, 09:42

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անդրանիկ Թևանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկից է հաղթում այս իշխանություններին.
2 տարվա համառ պայքարը տվեց իր դրական արդյունքը․ դատարանը բավարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայցը և ապօրինի ճանաչեց Երևանում կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիները թանկացնելու քաղաքային իշխանության որոշումը։
Այս հաղթանակը հնարավոր եղավ արձանագրել գլխավորապես «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, այժմ Փաշինյանի ապօրինի հրահանգով «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի հետևողական ջանքերի շնորհիվ։
Սա մեծ հաշվով նաև քաղաքացո՛ւ հաղթանակն է և նիկոլական իշխանության խայտառակ պարտությունը։
Սիրելի՛ վարորդներ, այսուհետ դուք կարող եք որպես հիմք վերցնել «Մայր Հայաստան»-ի հայցի հիման վրա դատարանի կայացրած որոշումը, դիմել դատարան և քաղաքային ՔՊ-ական իշխանությունից հետ պահանջել կարմիր և կապույտ կետագծերի համար ձեզանից անօրինական կերպով գանձված գումարները։
Փաստացի, ՔՊ-ն 2 տարի շարունակ թալանել է քաղաքացիներին և ապօրինի գանձված այդ գումարներով իրենց միլիոնների հասնող պարգևավճարներ բաժանել։
Սա դասական թալան է, նիկոլակա՛ն թալան։
Եվ սա արմատախիլ կարելի է անել հունիսի 7-ին՝ գնալով ընտրատեղամաս, դեմ քվեարկելով ՔՊ-ին ու իր մանր-մունր կցորդներին ու ձևավորելով հայկական իշխանություն։
Հ․Գ․ Ստորև տեղադրում եմ Անդրանիկ Թևանյանի տեսանյութը, երբ նա դեռ մեկ տարի առաջ անդրադառնալով դատական այս գործընթացին՝ խոստանում էր, որ «Մայր Հայաստան»-ը հետևողական է լինելու, պայքարելու է, գնալու է մինչև վերջ և հասնելու է հաղթանակի։ Այսօր արդեն այդ խոստումը կատարված է։
Ազատություն Անդրանիկ Թևանյանին
Միացի՛ր, որ փոխենք»:

Անդրանիկ Թևանյանը՝ «կարմիր գծերի» մասին