«Ալիևն ու դու՝ Նիկո՛լ, ժամանակավորապես հաղթել եք». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ ասում եք, թե Հայաստանը զենք չի ունեցել, ապա նայեք Բաքվի 2020թ. զորահանդեսը, որտեղ գրեթե մեկ ժամ ցուցադրվում էր Նիկոլի իշխանության կողմից հանձնված հայկական զենք-զինամթերքը:
Երբ ասում եք, որ ԱԹՍ-ներ են ցուցադրվել, ապա նայեք Հայաստանում 2016թ. հաղթական զորահանդեսը: Միգուցե անակնկալի գաք, որովհետև ցուցադրվում էին նաև ԱԹՍ-ներ:
Այլ երկրների արտադրած զինատեսակների անվանափոխությունն ու որպես հայկական արտադրություն ներկայացնելը միայն նողկանք ա առաջացնում: Բայց դե որոշ հայեր կուտը կերել են ու երեկվանից գրում են տարբեր տեղեր՝ տեսաք ինչ ենք արտադրել: Էդպես լավ չի, Մերսեդեսի զնաչոկը պոկեք, իսկ փոխարենը Նիկոլի փնթի ռոժը տեղադրեք ու ասեք, որ մեքենա եք արտադրում: Ինչ ա եղել որ:
Մեդալների վրայից Արցախը խորհրդանշող սպիտակ երանգի հանելը հերթական դավաճանությունն է:
Երբ ասում եք, որ երեկ ցուցադրվում էր ուժը, ապա մեծ ցավով եմ ասում, բայց դիտեք երեկվա Ալիևի այցը Ստեփանակերտ: Մեծացած Եռաբլուրը, Արցախի լինելը, Գորիս-Կապան ճանապարհը, Ջերմուկի, Սիսիանի ու այլ վայրերում երևացող ադրբեջանական դրոշը հեչ, սեփական վերադասին դանակահարած Սուրոյի ու բանակից, պատերազմից թռած Նիկոլը մեջ: Մդա:
Հայաստանը գործոն էր, ուժ էր Արցախով: Ալիևն ու դու Նիկոլ, ժամանակավորապես հաղթել եք: Ժամանակավորապես»:

«Հայաստանը սեփական գազ չունի». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
3119:24
«Պահանջում եմ, որ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և արցախցիներից»․ Դավիթ Հովհաննիսյան
4419:00
«Անհրաժեշտ է ՀՀ-ում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով»․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը
7818:52
Խուզարկություններ ԲՀԿ-ի՝ Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
4918:24
Դատախազության կարծիքով՝ Փաշինյանի արտահայտություններում հանցակազմ չկա
5218:12
«Ովքեր պատրաստվում են ընտրել պատուհասին, վիրավորվում են, երբ իրենց նիկոլական ես անվանում»․ Արսեն Ջուլֆալակյան
5217:48
«Մենք կարող ենք մեր աչքերն ու ականջները փակել, բայց իրականությունը բոլորովին այլ է»․ Վարդան Ոսկանյան
6517:30
«Զորահանդեսը թշնամիների վրա մեծ տպավորություն չի թողնելու». Արմեն Այվազյան
6316:36