Ուրբաթ, 29 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ո՞վ է տեսել կապիտուլացված, պարտված անձնավորությունը պառադ ընդունի». Էդուարդ Շարմազանով

«Ո՞վ է տեսել կապիտուլացված, պարտված անձնավորությունը պառադ ընդունի». Էդուարդ Շարմազանով
70
Այսօր, 10:12

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում չկա նախադեպ, երբ մի ղեկավար պատերազմ պարտվի, հետո զորահանդես անի, օրինակ՝ Նապոլեոնը Վաթերլոոյի ճակատամարտից հետո գնար Փարիզում զորահանդես աներ: Ո՞վ է տեսել կապիտուլացված, պարտված անձնավորությունը պառադ ընդունի, ցինիզմի գագաթնակետն է, ոնց որ Հաննիբալը հռոմեացիներին պարտվեր ու գնար պառադ անե՞ր: Երեք մեծ ու փոքր պատերազմ ես պարտվել, դու բանակի հետ ի՞նչ կապ ունես: Բանակը դեկորացիա է սարքել ու բերել քարոզչություն է անում, բայց ես հուսով եմ, որ հայ ժողովուրդը չի տրվի այս նախընտրական շոուին»: