«Նորահայտ կեղծ «ընդդիմադիրներին» իշխանությունն է ռեսուրսներ տրամադրել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս կիսաթաքնված նիկոլականի հետ էի զրուցում, ասաց, որ ՔՊ-ն վերընտրվելու է;։ Զարմացած հարցրի՝ ո՞նց, վարչական ռեսուրսով և այլնով 30 տոկոս քվե ունեցողը ո՞նց է վերընտրվելու; Ասաց՝ ընտրություններից հետո ՔՊ-ն կոալիցիա է կազմելու։ Հարցրի՝ ո՞ւմ հետ։ Նա խոհեմաբար լռեց։ Ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորելով իր խոսքերով «պատերազմի եռագլուխ հրեշներին» ՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերին՝ ցույց տվեց, թե ով է Հայաստանում իսկական ընդդիմությունը, այդ 3 գործիչներն են Փաշինյանի իշխանության օրոք բանտարկվել, նրանց ունեցվածքն է դարձել Փաշինյանի աչքի փուշը։ Նապոլեոնին հարցնում են՝ ի՞նչ է պետք պատերազմում հաղթելու համար։ Պատասխանում է 3 բան՝ փող, փող, փող։ Ընտրություններին մասնակցելու, հաջողելու համար հարկավոր է 3 բան՝ փող, մարդկային ռեսուրսներ և լրատվամիջոցներ։ Որտեղի՞ց նորահայտ «ընդդիմադիրներին» այս 3 ռեսուրսները, կեղծ ընդդիմադիրներին դրանք իշխանությունն է թաքուն տրամադրել։ Սակայն ամեն թաքունը 40 օրից հետո բացահայտվում է, արդեն իսկ բացահայտվել է։ Մասնակցենք հունիսի 7-ի ընտրություններին, Հայաստանի կյանքում բերենք մեծ, դրական փոփոխություններ»։

«Նորահայտ կեղծ «ընդդիմադիրներին» իշխանությունն է ռեսուրսներ տրամադրել»․ Ոսկան Սարգսյան
1323:42
«Կեղծ տեղեկություններ են շրջանառում, թե իբր Կաթողիկոսն անիծել է զորահանդեսը»․ Արթուր սարկավագ Օհանյան
4123:18
«Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքն է հրահրել այդ ամենը»․ Ռոբերտ Քոչարյան
4523:12
«ՀՀ-ի և Արցախի ռազմական ընդհանուր պոտենցիալը եղել է մի բան էլ ավելի, քան Ադրբեջանինը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
6822:54
«Չե՛նք կարող լռել, սպասել ու ոչինչ չանել»․ Գեղամ Օհանյան
5722:30
«ԵԱՏՄ անհեթեթ հայտարարությունից ոգևորվածնե՛ր, դուք ո՞վ եք»․ Գեղամ Նազարյան
5922:12
«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար նախատեսված պահանջներ». Պուտին (տեսանյութ)
10322:00
«Այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է ՌԴ-ի համար». Պուտին
9521:45