«Պետք է կոմպրոմիսներով ընտրվի ՀՀ վարչապետը, որը նախկիններից չէ, ներկաներից չէ, ես էլ չեմ»․ էդմոն Մարուքյան

«Հայաստանում ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն»,- Գյումրիում ասուլիսիս ժամանակ հայտարարել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Մենք տեսել ենք բացարձակ իշխանություն մինչև 18թ․ հեղափոխությունը, մենք տեսնում ենք 18թ․ից 26 թվականը, և մենք գտնում ենք, որ խորհրդարանը պետք է ձևավորվի մի շարք ուժերից այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն և կոմպրոմիսներով ընտրվի ՀՀ վարչապետ, որը նախկիններից չէ, ներկաներից չի, ես էլ չեմ»,- նշել է Մարուքյանը։ «Առաջարկում ենք քաղաքական էգոիզմը դնեն մի կողմ և ձձավորենք կոմպրոմիսային պառլամենտ՝ կոմպրոմիսային վարչապետով, ով ուժեղ բանակցային դիրքերից հանդես կգա, որովհետև մի ուժի չի հաշվետու լինելու, ՀՀ ժողովրդին հաշվետու կլինի և, վերջապես, ՀՀ ժողովուրդը կունենա մի պառլամենտ, որը ներկայացնում է իր տարբեր շերտերը և տարբեր մոտեցումներ, գաղափարներ կներդրվեն, կքննարկվեն»,- պարզաբանել է ԼՀԿ առաջնորդը։

«Պետք է կոմպրոմիսներով ընտրվի ՀՀ վարչապետը, որը նախկիններից չէ, ներկաներից չէ, ես էլ չեմ»․ էդմոն Մարուքյան (տեսանյութ)
2915:30
«Նիկոլ Փաշինյանը դարձյալ ստում է»․ Արթուր Խաչատրյան
4813:54
«Վստա՞հ ենք, որ ՀՀ գործող իշխանությունները անվերադարձ շրջադարձ են արել»․ Թաթուլ Հակոբյան
4313:12
«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, բայց ոչ մեր շահերի հաշվին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
5312:24
«Դու պետք է գնաս ընտրության, որ երկիրն ազատագրվի այս թյուրիմացություններից»․ Մարգարիտ Եսայան
5411:48
«ՀՀ-ի հյուսիսային դարպասում ևս ապրում է հույսը՝ ունենալու անվտանգ, արդար երկիր»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
5611:36
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններում հաղթել»․ Ոսկան Սարգսյան
7111:24
«ՀՀ-ն պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը TRIPP-ի բոլոր գոտիների նկատմամբ» . Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5211:19