««Չեմ գնալու»-ներ, ձեզ է տրված հնարավորություն՝ խառնել արտաքին խաղացողների խաղաքարտերը». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկողմնորոշվողներին, «չեմ գնալու»-ներին
Ստեղծված իրավիճակում, երբ մեծ ռեսուրս ունեցող ուժերը ծանր երկընտրանք են ձևավորել իրենց խոսույթով, որպես գլխավոր խաղաքարտ դարձնելով մարդկանց վախեցնելը պատերազմով, գուբերնիզացիայով, հարյուր հազարավոր ադրբեջանցիների տեղափոխմամբ և վիլայեթացմամբ, շատ ընտրողներ չեն կարողանում հանգիստ խղճով ընտրել։
Ի՞նչ անել։ Եթե չունեք վարչապետի թեկնածու այդ թվում նաև վերը նշված պատճառով, այլ տեսանկյունից նայեք ընտրություններին։
Հունիսի 7-ին դուք վարչապետ չեք ընտրում։ Պառլամենտ եք ձևավորում, որն էլ ընտրելու է վարչապետին։
Ուստի, մտածեք, թե ինչ որակի ԱԺ եք ուզում, ում եք տեսնում որպես ձեր շահերը ներկայացնող պատգամավոր։
Մտածեք նիստերի բովանդակության, օրենքների որակի և ձեր ձայնը ձեր ընտրյալների միջոցով լսելի դարձնելու մասին։
Հենց ձեզ է տրված հնարավորությունը կոտրել երկբևեռ համակարգը, խառնել արտաքին խաղացողների խաղաքարտերը և բալանսավորող ևս մեկ բևեռի ստեղծումը։
Ուշադրություն դարձրեք անցողիկը հաղթահարելուն մոտ ուժերին և օգնեք նրանց անցնել։
Իմ դիտարկմանբ, այդ ուժերի ցուցակների ուսումնասիրությամբ, հնարավորություն կա իրապես լավ պատգամավորներ ունենալու ԱԺ-ում, որոնք կուսակցական, առավել ևս՝ արտաքին շահը չեն գերադասի պետության և ժողովրդի իրական շահին։
Եթե կարծում եք, որ փոքր խմբակցությունը չի կարողանա եղանակ փոխել, սխալվում եք։ Երևանը ձեզ օրինակ։ Բոլոր որոշումները ՔՊ-ն անցկացնել կարողացել է բացառապես ամենաքիչ ձայներ ստացած ամեբափոքր խմբակցության «շնորհիվ»։ Որ օրը Հանրային ձայնը որոշի բոյկոտել, նիստերը կարող է չկայանան։
Չգնալը ձև չի։ Երևանը հենց չգնալու պատճառով տուժեց։
ԳՆԱՑԵՔ ՈՒ ԸՆՏՐԵՔ, խնդրում եմ»:

«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
1420:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
2019:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
4819:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
4718:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
4518:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
4717:48
«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
7717:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
6117:24