Անթիլիասում նշվեցին Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության և Վեհափառ հայրապետի անվանակոչության տոները

ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ ՆՇՈՒԵՑԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԵՐԸ
Հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ նշուեցան Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութեան եւ Վեհափառ Հայրապետին անուանակոչութեան տօները, Կիրակի, 31 Մայիս 2026-ին։ Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Կաթողիկոսարանի Տեղեկատուական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան։
Յընթացս Սուրբ Պատարագին, Վեհափառ Հայրապետին առաջնորդութեամբ, միաբան հայրեր խորան բարձրացան եւ աղօթքներու արտասանութեամբ, աւետարանական ընթերցանութեամբ եւ շարականներու երգեցողութեամբ կատարեցին Գոհաբանական Մաղթանքի արարողութիւնը։
Յաւարտ Սուրբ Պատարագին, «Ուրախ Լեր» շարականի երգեցողութեամբ, հայրապետական թափօրը ուղղուեցաւ վեհարանի դահլիճ, ուր տեղի ունեցաւ գեղարուեստական յայտագիր՝ Դպրեվանքի աշակերտներուն կազմակերպութեամբ։ Մայրավանքի կիրակնօրեայի աշակերտները դահլիճը զարդարած էին իրենց ձեռքին բռնած Եռագոյն եւ Արցախի դրօշներով, Հայկական աշխարհի պատմական սրբավայրերու նկարներով եւ Հայրապետին նկարներով։ Հոգշ. Տ. Մովսէս Աբղ. Եօսուլքանեան ուղերձ ընթերցեց յանուն Միաբանութեան։
Հայրապետը պատգամը սկսաւ՝ արտասանելով Պարոյր Սեւակի «Սարդարապատ»ի վերջին տունը՝ դիտել տալով, որ յաճախակի առիթներով իր հրապարակային խօսքերուն ընթացքին կը յիշէ այն տողերը, որպէսզի ժողովուրդը հրաւիրէ իր ոգու պարտքը տալու՝ մանաւանդ, երբ Հայրենիքը, ազգը եւ եկեղեցին կը դիմագրաւեն տագնապներ, եւ ընդգծեց, որ հայ ըլլալ կը նշանակէ «ոգու պարտքը տալ»։

«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
318:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
3918:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
4217:48
«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
6217:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
5617:24
«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան (լուսանկար)
5816:54
«Հավաքվել են ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել»․ Տաթևիկ Հայրապետյան
8316:12
«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
9716:06