Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Հայտնի ախուրյանցի Անոն է՝ 2012 թվականի ապրիլին». Գառնիկ Զաքարյան

«Հայտնի ախուրյանցի Անոն է՝ 2012 թվականի ապրիլին». Գառնիկ Զաքարյան
41
Այսօր, 23:06

Լրագրող Գառնիկ Զաքարյանը գրել է. «Բանակից, անվտանգությունից ու տնտեսությունից զատ, շատերին ևս մեկ հարց է մտահոգում․ իսկ ի՞նչ պետք է անի նոր իշխանությունը հայ հասարակության, հատկապես այն հատվածի հետ, որի համար չկա ու չի էլ եղել Արցախ, չկա ու չի էլ եղել Տիգրանաշեն, Հայոց ցեղասպանություն կամ հայոց պահանջատիրություն, իսկ տարածքային ցանկացած պահանջ համարվում է «վտանգավոր ոչմիթիզականություն»։
Այս բոլոր հարցերն ունեն մեկ լուծում և դա կախված է նրանից, թե ով կլինի հունիսի 8-ին իշխանության ղեկին։ Փորձված առաջնորդի պարագայում կարճ ժամանակ անց շատ-շատերն իրենց ներսում «հանկարծ» կբացահայտեն ութ տարի խորը քուն մտած հային։ Շատերն իրենց կկոտորեն նոր առաջնորդի ձեռքը սեղմելու համար՝ մոռանալով, որ դեռ երեկ նույնն անում էին նախորդ իշխանության ժամանակ։ Ոմանք «հանկարծ» կդառնան զգացմունքային և աջ ու ձախ կհամոզեն, թե տարիներ շարունակ մոլորության մեջ են եղել։ Սեփական մոլորությունը խոստովանողների շարքում քիչ չեն լինելու նաև քաղաքական գործիչները․ օրնիբուն տարբեր հեռուստաընկերություններում նրանք վերլուծելու են այս օրերին արված սեփական հայտարարություններն ու քաղաքական վարքագիծը և միշտ գալու են հետևյալ եզրահանգման՝ «դե, ռեալ պոլիտիկն այդ ժամանակ դա էր թելադրում»։
Հիշողությունը թուլանում է, եթե այն չես մարզում․․․
Նկարում հայտնի ախուրյանցի Անոն է՝ 2012 թվականի ապրիլին։ Կինն այդ օրերին դեմ էր Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը»։

Աղբյուրը`   Գառնիկ Զաքարյան