Քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել աննախադեպ արդյունքներ. The Guardian

Amivantamab անվամբ փորձարարական քաղցկեղի պատվաստանյութը ցույց է տվել աննախադեպ արդյունքներ, որոնք հանգեցրել են որոշ հիվանդների մոտ ուռուցքների լիակատար վերացմանը, հաղորդում է The Guardian-ը։
Ըստ թերթի՝ դեղամիջոցի միջազգային փորձարկումները անցկացվել են 11 երկրներում, և ներարկումը կատարվել է այն հիվանդներին, որոնց ուռուցքները կրկնվել էին կամ երբ այլ բուժումները անհաջող էին եղել։ Հոդվածի համաձայն՝ փորձարկումների ընթացքում դեղամիջոցը տրվել է գլխի և պարանոցի քաղցկեղով 102 հիվանդների։ Թերթը այս տեսակի քաղցկեղը նշում է՝ որպես աշխարհում վեցերորդ ամենատարածվածը։ Քառասուներեք հիվանդների մոտ ուռուցքի փոքրացում կամ լիակատար անհետացում է գրանցվել։ Նրանցից 28-ի մոտ ուռուցքի զգալի փոքրացում է գրանցվել, իսկ 15-ի մոտ՝ ուռուցքի լիակատար վերացում։
Հետազոտողները հայտնել են, որ ամերիկյան Johnson & Johnson ընկերության կողմից մշակված և երեք շաբաթը մեկ ենթամաշկային ներարկման, այլ ոչ թե ներերակային կաթիլային եղանակով կիրառվող դեղամիջոցը նմանատիպ արդյունքներ է ցույց տվել թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ։
Ինչպես նշում է The Guardian-ը, դեղամիջոցի կիրառումը քաղցկեղը թիրախավորում է երեք եղանակով։ Այն արգելափակում է ինչպես էպիդերմալ աճի գործոնի ընկալիչը (EGFR), որը սպիտակուց է, որը խթանում է ուռուցքի աճը, այնպես էլ MET ազդանշանային ուղին, որը քաղցկեղի բջիջները հաճախ օգտագործում են բուժումից խուսափելու համար: Ավելին, դեղամիջոցը ակտիվացնում է իմունային համակարգը՝ օգնելով նրան հարձակվել ուռուցքի վրա, նշվում է հոդվածում։
«Սրանք աննախադեպ լավ արդյունքներ են այն հիվանդների մոտ, որոնց հիվանդությունը դիմացկուն է դարձել ինչպես քիմիաթերապիայի, այնպես էլ իմունաթերապիայի նկատմամբ»,- թերթը մեջբերում է Լոնդոնի քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Քևին Հարինգտոնին։
Ամիվանտամաբով բուժված հիվանդները բուժումը սկսելուց հետո միջինում ապրել են 12.5 ամիս, չնայած այն հանգամանքին, որ տառապում էին չափազանց վատ կանխատեսում ունեցող քաղցկեղի տեսակով։

«Ո՞ւմ է հասցեագրված Քոչարյանի կալանավորման առնչությամբ մեսիջը, որ տրվում է «աշխարհաքաղաքական գործ» բնորոշմամբ». Հակոբ Բադալյան
519:30
«Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, կյանքի գործը՝ զրոյացված, իսկ հայրենիքը՝ ձրի վաճառված, ո՞վ իրավունք ունի նրան դատապարտելու». Հայկ Մարտիրոսյան
3019:00
«Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ». Արեգնազ Մանուկյան
5918:18
«Բավական է՝ մարդ պաշտոն ունենա, սկսվում են քծնանքի զզվելի դրսևորումները»․ Մեսրոպ Եսայան
5717:48
«Ձևի համար պաշտպանիչ ցանցերը տեղադրել են, բայց բացում են, որ փոշին դուրս գա»․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)
6917:18
«Ոստիկանական պետություն է... Շվեյցարիան». Կարեն Հեքիմյան
6516:54
«Աջափնյակի մետրոյի կայարանն էլ չեք ազդարարո՞ւմ»․ Ոսկան Սարգսյան
6916:24
«Ցավում եմ, որ հասել ենք սրան, բայց սա էլ մեր այսօրվա պատմությունն է»․ Արա Պողոսյան
7616:18