«Երկու կողմն էլ անցել է թույլատրելիի սահմանը, բայց միայն մի կողմն է կալանավորված». Գարեգին Միսկարյան

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես հասկանում եմ, որ արտաքին թշնամու գոյությունը պահանջում է համախմբում հանուն ինքնիշխանության, ժողովրդավարության, հանուն իրավական պետության:
Բայց եթե մենք իրավական պետություն չենք կառուցում, այլ ավտորիտար համակարգ, որտեղ մարդուն կարող են պատժել օրվա իշխանություններին ոչ հաճո կարծիք, տեսակետ ունենալու համար, ապա բացարձակ կապ չունի, ռուսական դրոշի տակ ավտորիտար համակարգ ենք կառուցում, թե եվրոպական ու էդ համակարգը Սամվել Կարապետյանն է ղեկավարելու, թե Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է: Դա ոչ ՔՊ-ն է որոշում, ոչ Նիկոլ Փաշինյանը: Դա ամրագրված է Սահմանադրության մեջ, և եթե իշխանությունները մարդուն արժևորելու ու արժանապատիվ կյանքով ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու փոխարեն, նրան մեղադրում են չմեռնելու մեջ, ես լուրջ խնդիր եմ տեսնում նման արժեհամակարգով իշխանության հետ:
Չգաք գրեք, թե Արթուրը անվայել գրառում է արել: Թե «երկրի սիմվոլի» հասցեին չի կարելի վիրավորական գրառում անել: Ինձ հարցնեք՝ երկու կողմն էլ անցել է թույլատրելիի սահմանը: Բայց էսօր միայն մի կողմն է կալանավորված և դա նրանից է, որ օրենքը հավասար չի գործում: Իսկ դա ավտորիտարիզմի հիմքն է:
Ազատություն Արթուր Օսիպյանին»։

«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
818:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
2717:48
«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
5017:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
5017:24
«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան (լուսանկար)
5416:54
«Հավաքվել են ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել»․ Տաթևիկ Հայրապետյան
8016:12
«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
9416:06
«Էրեբունու բնակիչներն ահազանգում են»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5716:00