«Ադրբեջանի ծառահատումները՝ Շիկահողի արգելոցում»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի ծառահատումները Շիկահողի արգելոցում ու ՀՀ իշխանությունների բացահայտ անտարբերությունը / լռությունը
* Արդեն գրել էի, որ Ն․Փ․-ն հայտարարել էր, որ «տեղյակ չի» Շիկահողի արգելոցում Ադրբեջանի կողմից ծառահատումների մասին։ Չնայած ՇՄՆ-ն ասում ա, որ տեղյակ ա «անտառային էկոհամակարգերի որոշակի վնասի» մասին («ծառահատում», «Ադրբեջան» բառերը դե չի կարելի իրար կողք դնել)։
* Քանի որ նախորդ անգամ «ծառահատում» բառից խուսափել էր ՇՄՆ-ն, մի անգամ էլ էի հարցրել «Ադրբեջանը ծառահատում իրականացրե՞լ է, թե՞ ոչ» (խնդրելով պատասխանել «այո/ոչ»):
Բացի դա, խնդրել էի պարզաբանել, թե ինչ ա նշանակում «անտառային էկոհամակարգերին որոշակի վնաս»-ը Շիկահողի արգելոցի պարագայում։
Ստացա նույն պատասխանը․
«․․․ սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այդ հատվածներում առկա էկոհամակարգերի կրած վնասների ամբողջական գնահատումը հնարավոր կլինի իրականացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո․․․»։
* Հետաքրքրվել էի՝ արդյոք նախարարությունը կամ ենթակա ստորաբաժանումները, տեղեկություն ունենալով «որոշակի վնասների մասին», դիմել են իրավապահներին այդ վնասների ստացման հանգամանքները, մեղավորներին պարզելու ուղղությամբ։
N.B. Տրամաբանական ա չէ՝ եթե նախարարությունը չի կարում հաստատի / պարզի արգելոցում ծառ կտրելու փաստը / մեղավորներին / ․․․, ապա պետք ա դիմի իրավապահներին։
Բայց էս հարցին պատասխան չկա․․․
* Հարցրել էի նաև, թե ինչի ա նախարարությունը գրել 2021թ․ կոնֆլիկտի մասին ու մոռացել ա 2022թ․, եթե էս հատվածում հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունեցել 2022 թ․ (2021-ին սողացող ագրեսիան էր):
Պատասխան չկա։
* Գլխավոր դատախազությանը հարցրել էի՝ արդյոք ՇՄՆ-ն կամ ենթակա կառույցները դիմել են դատախազություն՝ անտառային էկոհամակարգերին հասցված «որոշակի վնասների» առաջացման պատճառները, հանգամանքները, մեղավորներին պարզելու և քրեաիրավական գնահատական տալու համար։
«...ՀՀ դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»
* Ինչ ա ստացվում՝
ՇՄՆ-ն տեղյակ ա իր ենթակայության / պաշտպանության / պատասխանատվության տակ գտնվող տարածքում վնասների մասին, բայց չի դիմում իրավապահներին, որ հասկանա, թե ով ա արել, ինչ ա արել, ինչքան ա արել․․․
P.S. Արբանյակային նկարում Ներքին Հանդի մոտ, Շիկահողի արգելոցի տարածքում / շուրջը տեղակայված ադրբեջանական դիրքերի ու ճանապարհների օրինակներն են (շատ-շատ են):
Մինչ 2021թ․ էս հատվածները լրիվ անտառապատ էին:



«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
818:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
2717:48
«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
5017:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
5017:24
«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան (լուսանկար)
5416:54
«Հավաքվել են ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել»․ Տաթևիկ Հայրապետյան
8016:12
«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
9416:06
«Էրեբունու բնակիչներն ահազանգում են»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5716:00