«Հ1-ը մոնտաժել/տեխնիկական թերությունով է հեռարձակել իմ խոսքը»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․․․
Հ1-ը մոնտաժել/տեխնիկական թերությունով է հեռարձակել մայիսի 29-ին տեսագրած, մայիսի 30-ին հեռարձակված «Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ իմ խոսքը։ Նայեք յութուբյան ալիքի վրա հաղորդման տեսագրության 18:55 - 19:06 հատվածը։ Ես Տաթև Դանիելյանին հարցնում եմ․
- Տաթև, Դուք շարունակելու եք Հ1-ում աշխատել, թե՞ գնում եք BBC:
- Ինչո՞ւ։ Նման առաջարկ կա՞։
- Հրա՜շք․․․․
Խոսակցությունը կտրվում է և շարունակվում է իմ խոսքի լրիվ այլ տոնայնությամբ։ Նկարն այլ ռակուրսով է․
- Չեմ լսել, որ իրանք պատրաստ է․․․․
Խոսքս անհասկանալի կրկնվում է․
- Չեմ լսել, որ իրանք պատրաստ են Հայաստանին ԵՄ-ում ընդունել։
Ակնհայտ է, որ ես նույն նախադասությունը երկու անգամ չեմ ասել։ Տեսագրությունից էլ պարզ է, որ սա տեխնիկական խոտան է։ Բայց տեսագրությունից չի երևում, թե ես ինչ եմ ասել «հրա՜շք» բացականչությունից հետո։ Բառացի, իհարկե, չեմ հիշում, բայց միտքս շարունակել եմ՝ շեշտելով, որ Հայաստանին էլ ԵՄ-ին անդամակցելու առաջարկ չկա։
Տաթև Դանիելյան, Հանրային հեռուստաընկերություն, ձեզանից հստակ բացատրություն եմ ակնկալում «խոտանի» մասին։ Նաև ակնկալում եմ, որ «սխալը» կուղղվի»։

«Երեխաների տեղը քաղաքական հակամարտությունների դաշտում չէ»․ Արմեն Հարությունյան
215:30
«Հ1-ը մոնտաժել/տեխնիկական թերությունով է հեռարձակել իմ խոսքը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
2515:12
«Գնահատական կլինի տալ այն դեպքում, երբ դրանք կիրառելիության մեջ տեսնենք»․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
4414:48
«Բա իշխանության գալիս էիք իբր, որ վերջ տայիք լափամաններին»․ Դավիթ Ամալյան
4914:18
«Ադրբեջանի ծառահատումները՝ Շիկահողի արգելոցում»․ Դավիթ Գալստյան (լուսանկար)
5514:12
«Մի ողջ սերնդի հողը դրածի դեմ զինվորի ծնողը տորթ ա դնում»․ Արամ Գևորգյան
6713:18
«Գետինը մտնե՛ս, ստո՛ր»․ զոհվածի մայր (տեսանյութ)
6513:00
Նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով (տեսանյութ)
5112:42