Նիկոլ Փաշինյանին սպառնացող դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում

Դատախազը 2026 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի՝ Մ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստում) և 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց հետ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, դիմակավորված հինգ անձինք «որսացել» են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային «live.1tv.am» կայքի ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և տարածել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։
2026 թվականի մայիսի 17-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
2026 թվականի հունիսի 1-ին միջնորդություն է ներկայացվել դատարան մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ Մ.Մ.-ն 2024 թվականից բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և, ըստ նախնական տվյալների, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ Մ.Մ.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար:

Նիկոլ Փաշինյանին սպառնացող դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում
618:30
«Մտահղացման հեղինակն ուղեղ ունի՞, սա դրոշ է, թե չուլ»․ Հրաչյա Պապինյան
3817:48
«Տե՛ր Աստված, եթե որոշես էս կենդանուն ուղարկել դրախտ, ինձ կուղարկես մեկ ուրիշ տեղ»․ Ռուբեն Մելիքյան
4617:24
«Ով չի սիրում վարչապետին, դրախտ չի գնալու»․ 222Lava (տեսանյութ)
4617:12
«Մեր տխրահռչակ վարչապետի ծնունդն է. չէինք կարող դատարկ ձեռքով գալ». ՀՅԴ-ի ակցիան (տեսանյութ)
6516:00
«Երեխաների տեղը քաղաքական հակամարտությունների դաշտում չէ»․ Արմեն Հարությունյան
5315:30
«Հ1-ը մոնտաժել/տեխնիկական թերությունով է հեռարձակել իմ խոսքը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5015:12
«Գնահատական կլինի տալ այն դեպքում, երբ դրանք կիրառելիության մեջ տեսնենք»․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
5914:48