«Ինչո՞ւ է Պուտինը Փաշինյանին աջակցում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար»:
Շատերի մոտ հարց կառաջանա, թե ի՞նչ աջակցության համար է Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնում Պուտինին, այն դեպքում, երբ Մոսկվան թե խոսքով, թե տնտեսական սահմանափակումներով ճնշում է գործադրում նրա վրա, ինչպես թվում է:
Ես Փաշինյանի շնորհակալության առիթի կամ պատճառի մասին խոսել եմ բազմիցս, պարբերական գրառումներով: Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհակալություն հայտնի Պուտինին, որ հատկապես վերջին շաբաթներին ու օրերին նա մեծ աջակցություն է ցուցաբերում ընդդիմության առաջատար ուժերի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությանը, տալիս է այդ հակաքարոզչության համար անհրաժեշտ «ծանրակշիռ հիմքեր»:
Թե ինչո՞ւ է Պուտինը Փաշինյանին աջակցում ընդդիմության առաջատար ուժերի դեմ հակաքարոզչության հարցում, այդ մասին էլ խոսել ու գրել եմ բազմիցս: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահերի հաշվին ՌԴ համար ստեղծում է կենսականորեն անհրաժեշտ ալիբիներ: Կրեմլին այսօր հենց դա է պետք Հայաստանից՝ ալիբիներ հայ ժողովրդի հանդեպ գործողությունների համար, որոնք կարող են Ռուսաստանին պետք լինել առաջիկայում:
Նիկոլ Փաշինյանը այդ տեսանկյունից ՌԴ «օփիումն է հայ ժողովրդի համար», եւ ինչպես կասեր մեծ կոմբինատորը՝ գլխավոր հարցը ժողովրդի համար այդ «օփիումի» գինն է»:

«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
818:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
2717:48
«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
5017:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
5017:24
«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան (լուսանկար)
5416:54
«Հավաքվել են ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել»․ Տաթևիկ Հայրապետյան
8016:12
«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
9416:06
«Էրեբունու բնակիչներն ահազանգում են»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5716:00