Ալեն Սիմոնյանը հաստատում է` եթե Գաֆարովան հրավիրի, կգնա «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանսին

«Հանրային հեռուստաընկերության» նախընտրական բանավեճի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Դուք ձեր ադրբեջանցի գործընկերոջը՝ Գաֆարովային, հրավիրել եք Հայաստան, հավանաբար, նա կլինի 300000-ից առաջին ադրբեջանցին: Նա ձեզ ոչ մի անգամ չի հրավիրել Ադրբեջան, բայց դուք հաստատել եք, որ եթե նա որևէ անգամ ձեզ հրավիրի, գնալու եք Ադրբեջան: Հիմա հունիսի 18-19-ն Օրդուբադում վերադարձ Արևմտյան Ադրբեջան կոնֆերանսն է, եթե Գաֆարովան ձեզ հրավիրի, կարո՞ղ ենք պնդել, որ դուք գնալու եք այդ կոնֆերանսին:
«Լուրջ չի, ձեր հարցը լուրջ չի,- նախահարձակ եղավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հետո ավելացրեց,- վերահաստատում եմ, որ հրավերի և հարմար առիթի պարագայում ես կայցելեմ: Եվ կհրավիրեմ մեր բոլոր հարևան երկրների ներկայացուցիչներին Հայաստան: Վերջերս մի համաժողով էր անցնում Ադրբեջանում, բայց ցավոք սրտի քարոզարշավի պատճառով ես հրաժարվել եմ»:
«Ցավոք սրտի»,- հեգնեցին ընդդիմադիրները:
Էդգար Ղազարյանն էլ փաստեց. «Ես ուղղակի տեղեկացնում եմ, որ պարոն Սիմոնյանը ՀՀ է հրավիրում մի երկրի խորհրդարանի ղեկավարին, որը Հայաստանը դեռևս որպես պետություն անգամ չի ճանաչել»:

«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
117:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
2417:24
«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան (լուսանկար)
4616:54
«Հավաքվել են ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել»․ Տաթևիկ Հայրապետյան
7116:12
«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
9016:06
«Էրեբունու բնակիչներն ահազանգում են»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5316:00
Իրավիճակը՝ Փամբակ գետի տարածքում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7015:18
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
9414:35