«Խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների վարձակալած բնակարաններում»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Վաղ առավոտյան ահազանգով իմացա, որ արդեն երրորդ օրն է, ինչ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների կողմից վարձակալված բնակարաններում։
Քննչական գործողություններն պայմանավորվում են դիմակավորված անձանց մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի հետ։
Ահազանգած աղջկա խոսքով՝ իրենց բնակարանը խուզարկել են երեք օր առաջ՝ վաղ առավոտյան։ Նրա փոխանցմամբ՝ բնակարանը ամբողջությամբ տակնուվրա են արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլ անձանց և այդ ամենը 9 ամսական ու 2 տարեկան երեխաների ներկայությամբ։
Ընտանիքն ահաբեկված է և փաստացի հայտնվել է մեկուսացման մեջ։ Հեռախոսների առգրավումից հետո կորցրել են կապը հարազատների հետ, չեն կարողանում անգամ երեխաներին բժշկի տանել, ակնհայտորեն գտնվում են դիտումների տակ և անգամ իմ հեռախոսահամարն էլ, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ են գտել։
Առավել ուշագրավն այն է, որ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։
Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»։

«Խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների վարձակալած բնակարաններում»․ Ռոման Երիցյան
3009:24
Գերիների փոխանակո՞ւմ «մեծ գործարքով»․ «Ժողովուրդ»
5209:06
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
5807:18
«Նման դեպքերից հետո աշխատակիցն էլ այդքան հետևողական չի լինի». Արթուր Չախոյան (տեսանյութ)
8003:06
Ալեն Սիմոնյանը հաստատում է՝ եթե Գաֆարովան հրավիրի, կգնա «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանսին (տեսանյութ)
10100:24
«Ուղղակի հիշեցնեմ». Քրիստինե Վարդանյան
9700:12
Գեղամ Մանուկյանը հրապարակելու է Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը
9600:06
Դիմում է ուղարկվել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին
71Երեկ, 23:54