«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին հանրության ուշադրությունը գրավել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջայցերի ընթացքում արված բազմաթիվ կադրերը, որտեղ նա տարբեր համայնքներում մեծ ախորժակով օգտվում է տեղացիների կողմից պատրաստված հյուրասիրություններից։ Տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը պարզապես մոտենում է պատահական սեղանին և ճաշակում այն, ինչ այդ պահին առաջարկում են քաղաքացիները։ Սակայն իրականությունն այլ է։
Մեզ իշխանական շրջանակներից տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, որ վարչապետի համար նախատեսված յուրաքանչյուր սեղան անցնում է մի ամբողջ «գաստրոնոմիական անվտանգության օպերացիա»։ Նախքան վարչապետի մոտենալը, սեղանը մանրակրկիտ ուսումնասիրվում է, ուտեստները զննվում են, գնահատվում է ոչ միայն անվտանգությունը, այլև դրանց տեղաբաշխումը, լուսանկարչական տեսանելիությունը և նույնիսկ այն, թե որ կողմից է առավել շահավետ կադրը։
Աղբյուրների հավաստմամբ՝ միայն բոլոր փուլերն անցնելուց հետո է տրվում պայմանական «բարի ախորժակ» թույլտվությունը, և վարչապետը կարողանում է մոտենալ ժողովրդական սեղանին։
Այսպիսով, հենց Փաշինյանի ներկայացմամբ՝ «պերաշկի ուտող վարչապետի» կերպարը վաղուց արդեն վերածվել է յուրատեսակ քաղաքական բրենդի, որտեղ նույնիսկ ամենահասարակ պատառը նախապես անցնում է անվտանգության և հանրային կապերի ֆիլտրերով։ Այսինքն՝ բեմադրվում է նաև ճաշացանկը»։

«ԱՄՆ-Իրան հակամարտության՝ օր առաջ ավարտին սպասող երկրները շատ են»․ Արտակ Զաքարյան
5503:06
«Ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը»․ Վարուժան Գեղամյան
5402:06
«Քաղբանտարկյալներին պետք է պաշտպանել եվրոպական վարկաբեկիչ աջակցություններից»․ Հովհաննես Իշխանյան
6301:12
«ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը»․ Վարդան Ոսկանյան
7200:54
«Չեք թաղի ընդդիմադիրի ձայնը․ դուք ողորմելի եք, պարոնա՛յք իշխանապահներ»․ Լիլիթ Գալստյան
7000:24
«Ջրհեղեղից 2 տարի է անցել, սակայն Այրում կայարանի նոր կամրջի շինարարությունը չեն սկսել»․ Ոսկան Սարգսյան
5900:12
«Էդմոնի սրիկայությունը հասել է նոր հակառեկորդի»․ Արմեն Աշոտյան
68Երեկ, 23:36
«Ապացուցել էր, որ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել. աշխատանքը կորցրեց»․ Անի Գևորգյան
131Երեկ, 23:24