«Ապօրինի մեղադրանքով բանտարկված, 17 օր հացադուլի մեջ գտնվող Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում»․ Ժաննա Ալեքսանյան

105
Հինգշաբթի, 04 հունիսի, 2026 թ., 16:06
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Արթուր Օսիպյանի հացադուլի 17-րդ օրն է; Նրա առողջական վիճակն ամեն օր փոխվում է դեպի վատը, հատկապես, որ պահվում է անմարդկային պայմաններում և արգելանքի ամենախիստ միջոցներն եք կիրառել նրա նկատմամբ։ Բացի փաստաբանից՝ որևէ մեկը չի կարող այցելել նրան։ Հասկանալի է, որ նրան պատժելու ձեր հնրավորությունները շատ են, բայց նաև հիշեք՝ դուք եք նրա կյանքի համար թիվ մեկ պատասխանատուն։ Դուք նրան պահում եք բանտում ակնհայտ ապօրինի մեղադրանքներով։ Ձեզ են դիմել երկու տասնյակից ավելի ՀԿ-ներ և բազմաթիվ անհատներ Արթուր Օսիպյանին անհապաղ ազատելու պահանջով։ Ուզում եմ ձեզ հուշել, որ դա շատ հեշտ է անել։ Ընդամենը պետք է վերադառնալ օրինականության դաշտ, ինչը պարտավոր եք անել»։
Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան

«Եթե մեր երկրի ազատագրության գինը մեր բանտարկություն է՝ թող դա տևի 1000 տարի»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
2316:36
«Պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը»․ Դերենիկ Մալխասյան
2116:30
«ՀՀ-ի տնտեսությունը տուժե՞լ է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3216:24
«Քեզանից եղկելի հողագունդը չի ծնել»․ Լիզա Ճաղարյան
3916:18
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել
7516:12
«Ադրբեջանցիների ՀՀ տեղափոխումը համադրելի չէ հայերի՝ Արցախ վերադարձի հետ»․ Արեգա Հովսեփյան
4416:06
«Երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի»․ Արմեն Աշոտյան
5016:00
«Փաստորեն ռուսամետ ընդդիմությունը դեմ է նաև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն»․ Դանիել Իոաննիսյան
5715:54